Ընդհանուր տեղեկություններ

Գիտելիքների ստուգման թեստը կազմված է պատասխանի 2-5 տարբերակ ունեցող 20 հարցերից և տևում է 30 րոպե։

Թեստը համարվում է հաջողությամբ հանձնված, եթե թեստ հանձնողը ճիշտ է պատասխանել առնվազն 18 հարցի։

Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է։

Թեստի կառուցվածքը

Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից՝

  • հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում՝ 2 հարց),
  • հարցեր ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշման՝ ճանապարհային երթևեկության կանոնները (յուրաքանչյուր թեստում՝ 15 հարց),
  • տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը (յուրաքանչյուր թեստում՝ 2 հարց),
  • հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում՝ 1 հարց)։